Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Միոկիմիա

Միոկիմիա

միոկիմիա

Հավանաբար շատերդ առնչվել եք այնպիսի երևույթի հետ, ինչպիսինն է վերին կամ ստորին կոպի թրթռոցը

Այն կոչվում է միոկիմիա և իրենից ներկայացնում է աչքի շրջանաձև մկանի չկառավարվող, կրկնվող սպազմ, որը արտահայտվում է ստորին կամ վերին կոպի թրթռոցով։

Միոկիմիկան կարող է դրսևորվել նույնիսկ առողջ մարդկանց մոտ գերհոքնածության, վախի, տագնապի, անքնության կամ հուզական ցնցումների արդյունքում։

Սովորաբար այն անցնում է ինքնուրույն, սակայն կարող եմ տալ մի քանի խորհուրդներ, որոնք կոգնեն արագացնել բուժման գործընթացը։

-Առաջինը դա հանգիստ քունն է

Օրվա ընթացքում աչքերը մեծ սթրես են ապրում, ու հանգստի կարիք ունեն։ Բավարար քնի պակասը հանգեցնում է աչքի մկանների գերլարմանը, ինչի արդյունքում դրանց աշխատանքը կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Բացի այդ, քնի պակասը ուժեղացնում է սթրեսը, որը հանդիսանում է  միոկիմիայի զարգացման հիմնական պատճառը:

-Երկրորդը։ սահմանափակեք օրվա ընթացքում օգտագործվող սև սուրճի քանակը, քանի որ կոֆեինը խթանում է սթրեսի հորմոնների սինթեզը, խանգարում է քունը և մեծացնում մկանների զգայունությունը, ինչի պատճառով նրանք սկսում են կտրուկ արձագանքել նույնիսկ աննշան գրգռիչներին:

-Հաջորդը, հրաժարվեք ալկոհոլից,

-Եվ աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ կատարեք ընդմիջումներ։

Իսկ եթե նկատել եք, որ

-կոպերի թրթռոցը չի անցնում երկու շաբաթվա ընթացքում, կոպերի

 թրթռալու ընթացքում դժվարանում եք փակել աչքերը, կոպերի թրթռոցը երկկողմանի է, այսինքն նկատել եք զույգ աչքերին միաժամանակ, կծկումնեը ընդգրկում են դեմքի այլ շրջաները, աչքերը կարմրել կամ այտուցվել են, ապա անհապաղ պետք է հետազոտվել ակնաբույժի մոտ։

Հետազոտման համար կարող եք գրանցվել 093 53 30 80 հեռախոսահամարով:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp