Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Ծառայություններ

Արցունքահոսության և արցունքատար համակարգի հիվանդությունների բուժում

Արցունքն ունի կարևորագույն դեր աչքի առողջության համար. այն խոնավեցնում է ակնագունդը, պաշտպանում է վարակներից և ապահովում հստակ տեսողություն: Սակայն, երբ խախտվում է արցունքի բնականոն արտադրության կամ արտահոսքի հավասարակշռությունը, առաջանում է անընդհատ արցունքահոսություն կամ, ընդհակառակը, բորբոքային ծանր գործընթացներ:
Մեր կլինիկայում իրականացվում է արցունքատար ուղիների ախտահարումների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ ժամանակակից մեթոդներով:

Ինչո՞ւ է առաջանում անկանոն արցունքահոսություն

Աչքերի առատ արցունքահոսությունը (դակրիոռեա) կարող է պայմանավորված լինել երկու հիմնական պատճառով.
  • Արցունքի չափից ավել արտադրություն՝ որպես պատասխան ռեակցիա գրգռիչներին (ալերգիա, կոնյուկտիվիտ, «չոր աչքի» համախտանիշ):
  • Արցունքի արտահոսքի խանգարում՝ երբ արցունքատար ուղիները մասնակի կամ ամբողջությամբ փակված (խցանված) են, և արցունքը չի կարողանում բնական ճանապարհով հեռանալ դեպի քթի խոռոչ:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Արցունքատար համակարգի հիմնական բորբոքային հիվանդությունները

  • Դակրիոադենիտ – Արցունքագեղձի բորբոքում, որն ուղեկցվում է վերին կոպի արտաքին հատվածի այտուցվածությամբ, ցավով և կարմրությամբ:
  • Դակրիոցիստիտ – Արցունքապարկի բորբոքում, որը հիմնականում առաջանում է արցունքաքթային ծորանի խցանման հետևանքով: Այս դեպքում աչքի ներքին անկյունում ի հայտ է գալիս ցավոտ այտուց, որի վրա սեղմելիս կարող է թարախային արտադրություն նկատվել:
  • Կանալիկուլիտ – Արցունքատար խողովակիկների բորբոքում, որը հաճախ հարուցվում է սնկային կամ բակտերիալ վարակներով:
  • Արցունքատար ուղիների ստրիկտուրաներ (նեղացումներ) – Տարիքային փոփոխությունների, տրավմաների կամ քրոնիկ բորբոքումների հետևանքով ուղիների կպչումներ կամ նեղացումներ:

Ախտորոշում և Բուժման Մեթոդները

Բուժման հաջողությունը կախված է ճիշտ ախտորոշումից: Մեր կլինիկայում անցկացվում են մասնագիտացված հետազոտություններ, այդ թվում՝ արցունքատար ուղիների զոնդավորում և լվացում, ինչը թույլ է տալիս ստուգել ուղիների անցանելիությունը:
Կախված հիվանդության պատճառից՝ բուժումը կարող է լինել.
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
Գրանցվել WhatsApp