Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Թեժ առաջարկներ

Ակնաբույժի խորհրդատվություն
Կատարակտի վիրահատություն
Կարճատեսության և աստիգմատիզմի լազերային կորեկցիա

Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Բժշկությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև մեծագույն պատասխանատվություն: Աշխատանքային ավելի քան 18 տարիների ընթացքում, վերապատրաստվելով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր կլինիկաներում, ես ձեռք եմ բերել փորձ, որն այսօր ծառայում է իմ բուժառուների առողջությանը:

Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որն առաջանում է տեսողական խնդիրների դեպքում, այդ իսկ պատճառով իմ աշխատանքում առաջնային եմ համարում վստահության մթնոլորտը: Երաշխավորում եմ բարձրակարգ բժշկական օգնություն՝ հիմնված անկեղծության, մարդկային վերաբերմունքի և մասնագիտական էթիկայի վրա:

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:
Կատարակտի բուժում, կարճատեսության և աստիգմատիզմի լազերային բուժում
Տեսողություն
Լազերային կորեկցիա
Կարճատեսություն
Աստիգմատիզմ
Ցանցաթաղանթ
Ոսպնյակ
Ակնոցներ
Կատարակտ
Տեսողություն
Լազերային կորեկցիա
Կարճատեսություն
Աստիգմատիզմ
Ցանցաթաղանթ
Ոսպնյակ
Ակնոցներ
Կատարակտ
Premium Vision Care

Մեր Բժշկական Ուղղությունները

Ժամանակակից ակնաբուժության ամբողջ սպեկտրը՝ մեկ կառուցվածքային տիրույթում

Տեսողության ստուգում

Ակնաբուժական համալիր հետազոտություն, կերատոտոպոգրաֆիա և տեսողության սրության ճշգրիտ որոշում ժամանակակից համակարգչային սարքավորումներով։

Տեսնել ավելին

Ակնահատակի զննություն

Ցանցաթաղանթի և տեսողական նյարդի մանրակրկիտ դիտարկում ախտաբանությունների վաղ հայտնաբերման համար։

Տեսնել ավելին

Լազերային կորեկցիա

Ակնոցներից և լինզաներից ազատվելու ամենաանվտանգ, արդյունավետ ու արագ մեթոդը։ Տեսողության վերականգնում ընդամենը 10 րոպեում։

Տեսնել ավելին

Կատարակտի վիրահատություն

Մթագնած ոսպնյակի հեռացում ու արհեստական ԻՕԼ (IOL) լինզաների անցավ տեղադրում։

Տեսնել ավելին

Գոյացությունների հեռացում

Կոպերի և աչքի մակերեսային բարորակ նորագոյացությունների նուրբ և էսթետիկ հեռացում։

Տեսնել ավելին

Կոպերի պլաստիկա

Բլեֆարոպլաստիկա՝ հայացքի երիտասարդացում և կոպերի տարիքային խնդիրների շտկում։

Տեսնել ավելին

Արցունքային ուղիներ

Արցունքահոսության և արցունքատար համակարգի բորբոքային հիվանդությունների բուժում։

Տեսնել ավելին

Գլաուկոմայի բուժում

Ներակնային ճնշման մշտական վերահսկողություն և տեսողական նյարդի պահպանում։

Տեսնել ավելին

Ներակնային ներարկումներ

Անվտանգ միջամտություններ (Intravitreal) դեղորայքը անմիջապես թիրախային գոտի հասցնելու համար։

Տեսնել ավելին

Կեռատոկոնուս

Եղջերաթաղանթի կոնաձև փոփոխության կայունացում (Cross-linking) և լինզաների ընտրություն։

Տեսնել ավելին

Յուրաքանչյուր հաջող արդյունք՝ նոր պատմություն է

Ավելի քան 18 տարվա փորձը և հազարավոր բուժառուների վստահությունը ձևավորել են իմ աշխատանքի հիմնական արժեքը՝ ապահովել բարձրակարգ բուժում և կայուն արդյունքներ։

Ինչու ընտրել ինձ

  • Փորձ և հմտություն – 18+ տարվա պրակտիկա և հազարավոր վիրահատություններ
  • Ժամանակակից տեխնոլոգիաներ – կիրառվում են նորագույն մեթոդներ
  • Անհատական մոտեցում – յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին և մանրակրկիտ
  • Անվտանգություն և ճշգրտություն – առաջնայինը ձեր աչքերի առողջությունն է
  • Տարիքային սահմանափակումներ. Միջամտությունը խորհուրդ չի տրվում իրականացնել 18 տարեկանից ցածր և 40-45 տարեկանից բարձր անձանց:
  • Եղջերաթաղանթի վիճակով պայմանավորված հակացուցումներ. Եթե թաղանթի հաստությունը նորմայից փոքր է, դա կարող է հիմք հանդիսանալ վիրահատության մերժման համար:
  • Աչքի որոշակի հիվանդություններ, որոնց դեպքում լազերային շտկումը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է։ Դրանցից են՝ կերատոկոնուսը, եղջերաթաղանթի դիստրոֆիան և «չոր աչքի» համախտանիշը:
  • Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Իրականություն. Ցավոք, ոչ: Կարճատես աչքերը շարունակում են վատ տեսնել հեռուն, իսկ պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսության) զարգացման հետ մեկտեղ սկսում են վատ տեսնել նաև մոտիկից: Նույնը վերաբերում է նաև ռեֆրակցիայի այլ խանգարումներին. տարիքային հեռատեսությունը «գումարվում է» աստիգմատիզմին և էլ ավելի է բարդացնում առկա հեռատեսությունը (հիպերմետրոպիան):
Տեսողության առավելագույն ճշգրիտ ցուցանիշներ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հանել կոնտակտային լինզաները: Խորհուրդ է տրվում հետազոտության ներկայանալ ակնոցով. մասնավորապես՝ եղջերաթաղանթի հաստության չափումից առաջ անհրաժեշտ է դադարեցնել լինզաների կրումը այցից առնվազն երկու շաբաթ առաջ:
Ախտորոշիչ հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել դեկորատիվ կոսմետիկա: Եթե նախկինում արդեն անցել եք տեսողական համակարգի հետազոտություններ և ունեք համապատասխան արդյունքները, ցանկալի է դրանք վերցնել ձեզ հետ:
 
Կատարակտի վիրահատությունը կատարվում է ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով. միկրովիրահատական կտրվածքի միջոցով բժիշկը հեռացնում է պղտորված բնական ոսպնյակը և տեղադրում արհեստականը:
Միջամտությունը տևում է 10–20 րոպե, իրականացվում է տեղային անզգայացմամբ և չի պահանջում հիվանդանոցային պայմաններում հետագա բուժում (հոսպիտալացում): Արդեն վիրահատության օրը բուժառուն կարող է վերադառնալ տուն:
Այո՛, անվտանգ է: Լազերային շտկման ողջ գործընթացն իրականացվում է համակարգչային վերահսկողությամբ: Հատուկ ծրագրի միջոցով նախապես հաշվարկվում և գնահատվում է լազերային ազդեցության ուժգնությունն ու խորությունը: Այսինքն՝ միջամտության ճշգրտությունը կախված չէ մարդկային գործոնից:
Լազերի ներգործությունը սահմանափակված է ըստ խորության. այն որևէ ազդեցություն չի ունենում աչքի ներքին կառուցվածքների վրա՝ աշխատելով բացառապես եղջերաթաղանթի շրջանակներում:
Կարծիքներ Նարեկ Միքայելյանի մասին
ՆԱՐԵԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ակնաբույժ
Berj Jibilian
★★★★★
Անչափ շնորհակալ եմ բժիշկ Նարեկ Միքայելյանից։ Նրա շնորհիվ, ես այսօր բոլորովին չունեմ տեսողության խնդիրներ։ Շնորհակալ եմ նրա եւ իր թիմի բայրացակամ, համբերատար, ազնիվ մոտեցման համար, նաև բժիշկ Միքայելյանի պրոֆեսիոնալիզմի համար։...
Տեսնել ավելին
Armin
★★★★★
Անչափ շնորհակալ եմ բժիշկ Նարեկ Միքայելյանից, իր կատարած մեծ աշխատանքի համար։ Երկու ծանր վիրահատություններից հետո վերականգնվել է տեսոխությունս, մեծ երջանկություն եմ ապրում տեսնելով շրջապատող աշխարհը
Hasmik Aghekyan
★★★★★
Մեծարգո՛ բժիշկ Միքայելյան, ​Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, անվերապահ նվիրումի և հոգատար վերաբերմունքի համար։ Ակնաբուժությունը ոչ միայն գիտություն է, այլև արվեստ՝ մարդկանց աշխարհի գույները վերադարձնելու արվեստ, և Դուք...
Տեսնել ավելին
Meri Aghekyan
★★★★★
Հարգելի՛ Նարեկ Միքայելյան, Սրտանց շնորհակալություն Ձեր հոգատար վերաբերմունքի, բարձր մասնագիտական աշխատանքի և մարդկային ջերմության համար։ Ձեր ուշադրությունն ու նվիրումը մեծ վստահություն ու հանգստություն են տալիս յուրաքանչյուր հիվանդի։ Շնորհակալ ենք Ձեր համբերատարության, բարության...
Տեսնել ավելին
Narine Hunanyan
★★★★★
Բարև ձեզ ես Լենա Հունանյանի շատ շնորհակալ ենք Նարեկ Միքակյանի որպես մարդ որպես լավագույնից լավագույն բժիշկ է իր հոգատար վերաբերմունքով և այնտեղի բոլոր ազնակազմից նաև մեր շատ սիրելի բժշկի օգնականից...
Տեսնել ավելին

ԿԱրծիքներ բուժառուների կողմից

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
Գրանցվել WhatsApp