Հետերոխրոմիան դա նույն մարդու աչքերի տարբեր գույներն են: Շատ դեպքերում երեխաների մոտ հետերոխրոմիան բնածին առանձնահատկություն է, և վտանգ չի ներկայացնում: Իսկ եթե հետերոխրոմիան առաջացել է հասուն տարիքում, ապա դա ձեռքբերովի հետերոխրոմիան է, և կարող է կապված լինել տարբեր հիվանդություններով, վնասվածքներով կամ էլ որոշ դեղորայքի ընդունման հետ: Յուրաքանչյուր դեպքում տեսողությանը վտանգ սպառնացող հիվանդությունները բացառելու համար ցանկացած տարիքում անհրաժեշտ է անցնել ակնաբույժական ամբողջական հետազոտություններ:
Հետազոտման համար կարող եք գրանցվել 093 53 30 80 հեռախոսահամարով: