Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Աչքի և կոպերի գոյացությունների հեռացում ամբուլատոր պայմաններում՝ առանց հոսպիտալացման

Դեռ բոլորովին վերջերս ակնաբուժական վիրահատությունները և տարբեր գոյացությունների հեռացումը ենթադրում էին պացիենտի պարտադիր գտնվելը ստացիոնարում (հիվանդանոցում)։ Այսօր, շնորհիվ բարձր ճշգրտության ախտորոշման, ժամանակակից սարքավորումների կիրառման և փորձառու ակնավիրաբույժների, բազմաթիվ վիրահատական միջամտություններ անցնում են ամբուլատոր պայմաններում։
Ամբուլատոր վիրաբուժությունն ապացուցել է իր բարձր արդյունավետությունը։ Նման բուժման հիմնական առավելություններից մեկը պացիենտի հոգեբանական հարմարավետությունն է. աչքի վիրահատությունից կամ գոյացության հեռացումից ընդամենը մի քանի ժամ անց դուք կարող եք վերադառնալ տուն և լինել ձեր հարազատ միջավայրում։

Ի՞նչ գոյացություններ են հեռացվում ամբուլատոր եղանակով

Ժամանակակից ակնավիրաբուժությունը թույլ է տալիս արագ, անվտանգ և էսթետիկորեն անթերի հեռացնել աչքի և կոպերի հետևյալ տարածված գոյացությունները.
Խալազիոն

Խալազիոնի հեռացում

Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում ցուցվում է վիրահատական բուժում. խալազիոնի շրջանում կատարվում է միկրոկտրվածք, որի միջով հեռացվում են ախտահարված հյուսվածքները՝ պատյանի (կապսուլայի) հետ միասին։ Լավացումից հետո սպին թաքնվում է կոպի ծալքերում։

Ավելին
Պտերիգիում

Պտերիգիումի հեռացում

Պտերիգիումի (մսամոլի) բուժման դեղորայքային մեթոդներ չկան։ Վիրահատությունը կատարվում է 15-20 րոպեի ընթացքում և ներառում է պտերիգիումի մարմնի առանձնացումը եղջերաթաղանթից ու դրա հեռացումը, որին հաջորդում է շաղկապենու պլաստիկան և կարերի տեղադրումը։

Ավելին
Պինգվեկուլա

Պինգվեկուլայի հեռացում

Արտաքուստ հիվանդությունն ունի շաղկապենու դեղնավուն հաստացման տեսք։ Կլինիկորեն չի արտահայտվում, սակայն հազվադեպ կարող է կարմրել ու բորբոքվել։ Վիրահատությունը ցուցված է գոյացության զգալի մեծացման դեպքում, երբ այն առաջացնում է դիսկոմֆորտ և օտար մարմնի զգացողություն։

Ավելին
Պապիլոմաների հեռացում

Պապիլոմաների հեռացում

Պապիլոման ունի մաշկի մակերեսից վեր բարձրացող պտկիկանման գոյացության տեսք։ Դրանց հեռացումն իրականացվում է էլեկտրոկոագուլյացիայի, ռադիոդանակի, կրիոդեստրուկցիայի (սառեցման), լազերի կամ դանակի օգնությամբ: Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, անցավ է, իսկ հեռացումից հետո խորհուրդ է տրվում իրականացնել հիստոլոգիական հետազոտություն։

Ավելին

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ցուցումներ

Ամբուլատոր պայմաններում (երբ պացիենտի հոսպիտալացման կարիքը չկա) իրականացվում են այնպիսի վիրահատություններ, որոնք չեն պահանջում խորացված ախտորոշում, ընդհանուր անզգայացում (նարկոզ) կամ հետվիրահատական երկարատև հսկողություն.
  • Թարախակալված խալազիոն (տիկնակն),
  • Կոպերի մաշկի բարորակ նորագոյացություններ,
  • Շաղկապենու (կոնյուկտիվայի) բարորակ նորագոյացություններ (պինգվեկուլա, կիստաներ),
  • Մսամոլ (պտերիգիում),
  • Կոպերի հիվանդություններ (կոպի շրջում, ներշրջում, տրիխիազ՝ թարթիչների սխալ աճ),
  • Դեղորայքային բուժման անհնարինություն (ելնելով նորագոյացության չափսերից ու տեղակայումից, կիրառվող դեղամիջոցների հանդեպ ալերգիկ ռեակցիաներից, ուղեկցող այլ հիվանդություններից, հղիությունից և այլն) կամ դրա անարդյունավետություն:

Հակացուցումներ

Ամբուլատոր պայմաններում բուժման բացարձակ հակացուցումներից հարկ է առանձնացնել աչքի, դրա հավելյալ ապարատի ու ակնակապիճի (օրբիտայի) սուր հիվանդությունները և (կամ) վիճակները, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր դեկոմպենսացված վիճակը:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp