Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Պինգվեկուլայի հեռացում

Պինգվեկուլա անվանում են աչքի շաղկապենու վրա առաջացող կլորավուն բարորակ գոյացությունը: Պինգվեկուլան սովորաբար ունի բնորոշ տեսք՝ փոքր չափս (ոչ ավելի, քան լուցկու գլխիկը), դեղնավուն երանգ, թեթևակի բարձրանում է շաղկապենու մակերեսից, առավել հաճախ հայտնաբերվում է աչքի ներքին՝ քթային հատվածում, սակայն կարող է տեղակայվել նաև եղջերաթաղանթից դուրս (արտաքին կողմում): Հիվանդությունը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի: Այն սովորաբար զարգանում է դանդաղ, ընթանում է առանց ախտանշանների և բացասական ազդեցություն չի ունենում տեսողության որակի վրա: Կոնտակտային ոսպնյակներ ձեռք բերելիս անհրաժեշտ է հաշվի առնել շաղկապենու վրա նման գոյացության առկայության փաստը, քանի որ դրա վնասումը կարող է անհարմարության զգացողություն առաջացնել

Պինգվեկուլայի ախտանիշները

Որպես կանոն, պինգվեկուլան քիչ անհարմարություն է պատճառում՝ հիմնականում առաջացնելով միայն էսթետիկ թերություն։ Որոշ պացիենտների մոտ կարող են դիտվել հետևյալ ախտանշանները.
  • Այրոց և քոր,
  • Աչքերի գրգռվածություն,
  • Ավելորդ արցունքահոսություն,
  • Աչքի չորություն,
  • Ծակոցի զգացում,
  • «Օտար մարմնի» առկայության զգացողություն
Գոյացության ի հայտ գալու և նշված ախտանշանների դրսևորման դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկի։ Թեև գոյացությունը տեսանելի է անզեն աչքով, սակայն ճշգրիտ ախտորոշում կատարելու համար ակնաբույժը նշանակում է բիոմիկրոսկոպիա։

Պինգվեկուլայի պատճառները

Մեծ մասամբ պինգվեկուլան ի հայտ է գալիս 40 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի այն համարվում է աչքի շաղկապենու ծերացման նշան։ Համաձայն այլ տեսակետների՝ պինգվեկուլան կարող է առաջանալ նաև այլ գործոնների հետևանքով.
  • Կոնտակտային ոսպնյակների երկարատև կրում.
  • Ժառանգական նախատրամադրվածություն.
  • Եղանակային կտրուկ փոփոխություններ.
  • Ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթում.
  • Քիմիական նյութերով շաղկապենու գրգռում.
  • Փոշոտ միջավայրում երկարատև գտնվելը.
  • Արևի տակ (բացօթյա) երկարատև գտնվելը՝ ինսոլյացիայի բարձր մակարդակի պայմաններում։
Պինգվեկուլան որևէ վտանգ չի ներկայացնում, սակայն կարող է շաղկապենու գրգռվածության և բորբոքման պատճառ դառնալ։

Պինգվեկուլայի ախտորոշումը

Բժիշկը ախտորոշումը կատարում է՝ հիմնվելով շաղկապենու վիզուալ զննման և անամնեզի տվյալների վրա։ Այլ պաթոլոգիաները բացառելու համար իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
  • Վիզոմետրիա (տեսողության սրության ստուգում).
  • Բիոմիկրոսկոպիա.
  • Տոնոմետրիա (ներակնային ճնշման չափում)։
Թվարկված ախտորոշիչ մեթոդները թույլ են տալիս բացառել տեսողության օրգանի այլ պաթոլոգիաները։ Բակտերիալ վարակի առկայությունը հերքելու նպատակով կարող է նշանակվել մանրէաբանական հետազոտություն։
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Պինգվեկուլայի բուժման մեթոդները

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp