Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Պապիլոմաների հեռացում

Կոպի պապիլոմաները բարորակ գոյացություններ են, որոնք առաջին հերթին էսթետիկ խնդիրներ են առաջացնում։ Դրանք ունեն մաշկային փոքրիկ ելուստների տեսք և արտաքինից հիշեցնում են գորտնուկների։ Նման գոյացությունների քանակն ու չափերը կարող են տարբեր լինել։ Որոշ դեպքերում (եթե դրանք տեղակայված են կոպի եզրին, մեծ չափսեր ունեն կամ բորբոքված են) պապիլոմաները պատճառում են ֆիզիկական անհարմարություն, ինչն էլ հանդիսանում է դրանց հեռացման հիմնական ցուցումը։

Կոպերի պապիլոմաների առաջացման պատճառները

Նոր պապիլոմաների ի հայտ գալը կանխարգելելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանց առաջացման պատճառները։ Նորագոյացությունների տարածումը կապված է օրգանիզմում մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) առկայության հետ։ Վարակը ներթափանցում է մաշկի միկրոտրավմաների կամ ճաքերի միջոցով։ Իմունային համակարգը թուլացնող գործոնների առկայության դեպքում վիրուսն սկսում է աստիճանաբար ակտիվանալ և տարածվել։ Համարվում է, որ պապիլոմաների անմիջական առաջացումը կապված է իմունիտետի թուլացման հետ, որը կարող է պայմանավորված լինել սթրեսով, քնի պակասով, հիվանդություններից հետո օրգանիզմի թուլացմամբ, սոլյարիի ոչ հաջող այցելություններով և այլն։ Տարիքի հետ պապիլոմաների առաջացման հավանականությունը մեծանում է, ինչը պայմանավորված է տարեց մարդկանց մոտ իմունային համակարգի բնական թուլացմամբ։

Կոպերի պապիլոմաների ախտորոշումը

Գոյացության ախտորոշումն իրականացվում է ակնաբույժի կողմից։ Առաջնային ախտորոշման համար լիովին բավարար է կոպի վրայի գոյացության զննումը։ Անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետազոտման հետևյալ մեթոդները.
  • Բիոպսիա (հյուսվածքաբանական հետազոտություն).
  • Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ-սկանավորում).
  • Բիոմիկրոսկոպիա։
Բուժման մեթոդը ակնաբույժի հետ համատեղ ընտրելու համար անհրաժեշտ է նաև մաշկաբանի և ուռուցքաբանի խորհրդատվություն։
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Կոպերի պապիլոմաների բուժման մեթոդները

Գոյացության ախտորոշումն իրականացվում է ակնաբույժի կողմից։ Առաջնային ախտորոշման համար լիովին բավարար է կոպի վրայի գոյացության զննումը։ Անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետազոտման հետևյալ մեթոդները.
  • Բիոպսիա (հյուսվածքաբանական հետազոտություն).
  • Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ-սկանավորում).
  • Բիոմիկրոսկոպիա։
Բուժման մեթոդը ակնաբույժի հետ համատեղ ընտրելու համար անհրաժեշտ է նաև մաշկաբանի և ուռուցքաբանի խորհրդատվություն։
Վերոնշյալ բուժման մեթոդներից յուրաքանչյուրն ուղղված է ախտահարված հյուսվածքների հեռացմանը։ Կոպերի վրա գոյացությունների մեծ մասը տեղակայված են մակերեսային, ուստի պրոցեդուրայից հետո սպիներ չեն մնում։
Հեռացումից հետո վերքի հատվածում կարող է դիտվել փոքրիկ այտուց, որն անցնում է մեկ օրվա ընթացքում։ 10-14 օրվա ընթացքում տեղի է ունենում մաշկի թարմացում։ Մշակված հատվածը չի կարելի քորել կամ թրջել, նաև այդ շրջանում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից։ Խոշոր գոյացությունների հեռացումից հետո կարող է անհրաժեշտ լինել թեթև կոսմետոլոգիական շտկում։

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp