Ապրեք առանց սահմանափակումների
Կարճատեսության և աստիգմատիզմի լազերային կորեկցիա
Բացառիկ արժեք
300 000 դրամ
Հստակություն, Հարմարավետություն
Հստակ տեսողություն, առողջ աչքեր
Ձեր աչքերի առողջությունը մեր առաջնահերթությունն է։ Մասնագիտական հոգատարություն, նորարարական լուծումներ
Ի՞նչու ընտրել տեսողության լազերային շտկումը
Ազատություն
Մոռացեք ամենօրյա լինզաների խնամքի կամ կոտրված ակնոցների մասին
01
Ակնթարթային արդյունք
Զգացեք տեսողության բարելավումը հենց վիրահատարանից դուրս գալիս
02
Անցավ Միջամտություն
Օգտագործվում են անզգայացնեղ կաթիլներ, իսկ վերականգնումը տևում է հաշվված ժամեր։
03
Կյանքի որակ
Սպորտ, լող, մեքենայի վարում և ճամփորդություն՝ առանց սահմանափակումների
04
Ինչ է տեսողության լազերային շտկումը
Տեսողության լազերային շտկումը արագ և անցավ միջամտություն է, որը վերականգնում է տեսողությունը։ Լազերի ընդամենը մի քանի վայրկյան տևող նրբակրկիտ ազդեցությունը թույլ կտա ձեզ տեսնել աշխարհը հստակ և վառ գույներով: Լազերային շտկման նպատակն է բարձրացնել տեսողության սրությունը և ազատվել ակնոցների կամ կոնտակտային լինզաների անհրաժեշտությունից կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, ինչպես նաև դրանց համակցությունների դեպքում: Վիրահատությունն իրականացվում է եղջերաթաղանթի վրա. միջամտության էությունը էքսիմերային լազերի միջոցով եղջերաթաղանթի ձևի փոփոխությունն է:
Նարեկ Միքայելյան
Ակնաբույժ - ակնավիրաբույժ
Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:
Գրանցվել հիմաՏեսնել աշխարհը առանց ակնոցների և կոնտակտային լինզաների
Գրանցվեք հիմա
18
+
տարիների ձերձ
99
%
գոհ բուժառուներ
Ժամանակակից լազերային տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք տեսողության անվտանգ, ճշգրիտ և երկարատև վերականգնում՝ յուրաքանչյուր բուժառուի համար անհատական մոտեցմամբ։
Տեսողության լազերային կորեկցիայի առավելությունները
Ընտրելով տեսողության լազերային շտկումը՝ ձեր կյանքը կդառնա շատ ավելի հարմարավետ: Սա տեսողությունը երկարաժամկետ բարելավելու անվտանգ և արդյունավետ միջոց է:
Ակնոցների և կոնտակտային լինզաներ
Բարձր արժեք. Որակյալ ոսպնյակներով ակնոցների արժեքը սկսվում է 15 000 դրամից:
Մշտական ծախսեր. Կոնտակտային լինզաները պահանջում են տարեկան սկսած 70 000 դրամի ներդրում:
Կենցաղային անհարմարություն. Ակնոցները կարող են կոտրվել, կորչել կամ քրտնել ջերմաստիճանի փոփոխությունից:
Առողջական ռիսկեր. Լինզաները կարող են վնասել աչքի եղջերաթաղանթը և ոչ միշտ են հարմար օգտագործման համար:
Վարակների վտանգ. Լինզաներ կրելու կանոնների խախտումը հաճախ հանգեցնում է աչքի վարակների:
Խնամքի անհրաժեշտություն. Կոնտակտային լինզաները պահանջում են պլանային փոխարինում և մշտական խնամք:
Տեսողության լազերային շտկում
Մեկանգամյա ներդրում. Արժեքը սկսվում է ընդամենը 300․000 դրամից՝ երկու աչքի համար:
Անվտանգ և անցավ միջամտություն. Ժամանակակից տեխնոլոգիաներն ապահովում են առավելագույն հարմարավետություն:
Ակնթարթային արդյունք. Շտկումը տևում է ընդամենը 5 րոպե, և դուք ստանում եք կատարյալ տեսողություն:
Կայուն էֆեկտ. Արդյունքը պահպանվում է երկար տարիներ (հաշվի առնելով տարիքային փոփոխությունները):
Չի պահանջում խնամք. Ազատվեք լինզաների և լուծույթների հետ կապված ամենօրյա հոգսերից:
Լիակատար ազատություն. Դուք ընդմիշտ կմոռանաք ակնոցների և կոնտակտային լինզաների մասին:
Ակնաբույժ Նարեկ Միքայելյան
Բժշկությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև մեծագույն պատասխանատվություն: Աշխատանքային ավելի քան 18 տարիների ընթացքում, վերապատրաստվելով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր կլինիկաներում, ես ձեռք եմ բերել փորձ, որն այսօր ծառայում է իմ բուժառուների առողջությանը:
Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որն առաջանում է տեսողական խնդիրների դեպքում, այդ իսկ պատճառով իմ աշխատանքում առաջնային եմ համարում վստահության մթնոլորտը: Երաշխավորում եմ բարձրակարգ բժշկական օգնություն՝ հիմնված անկեղծության, մարդկային վերաբերմունքի և մասնագիտական էթիկայի վրա:
Տեսողության լազերային կորեկցիայի իրականացման փուլերը
🔍 1. Ախտորոշում
Նախքան վիրահատությունը պացիենտն անցնում է տեսողության համալիր ախտորոշում, որի ընթացքում գնահատվում է տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, հետազոտվում են աչքի ներքին կառուցվածքները և չափվում է եղջերաթաղանթի հաստությունը:
Արդյունքում ընտրվում է ամենահարմար մեթոդը՝ TransEpi PRK, LASIK, կամ SMILE
👁️ 2. Նախապատրաստում վիրահատությանը
✔ Կաթիլների կիրառում (անզգայացնող)
✔ Աչքի մաքրում և ստերիլ պայմաններ
✔ Պացիենտի ճիշտ դիրքավորում
⏱ Տևողությունը՝ մի քանի րոպե
🔬 3. Լազերային միջամտություն
Որպես կանոն, վիրահատությունը տևում է 5 րոպե և իրականացվում է տեղային՝ կաթիլային անզգայացմամբ: Շտկման տեխնոլոգիան կախված է ընտրված մեթոդիկայից:
Վիրահատությունից հետո պացիենտին սպասվում է վերականգնողական շրջան, որը յուրաքանչյուր դեպքում անհատական է: Լազերային շտկման առաջին արդյունքը նկատելի է դառնում արդեն իսկ մի քանի ժամ անց, իսկ տեսողության վերջնական կայունացումը տեղի է ունենում միջինում մեկ ամսվա ընթացքում:
😌 4. Վիրահատությունից հետո առաջին ժամերը
✔ Թեթև այրոց կամ արցունքահոսություն
✔ Լույսի նկատմամբ զգայունություն
✔ Անհրաժեշտ է հանգիստ և փակ աչքեր
👉 Տեսողությունը սկսում է լավանալ արդեն նույն օրը
👓 5. Վերականգնման շրջան
✔ Կաթիլների օգտագործում (մի քանի շաբաթ)
✔ Վերահսկիչ այցեր բժշկի մոտ
✔ Ժամանակավոր սահմանափակումներ (ջուր, դիմահարդարում, սպորտ)
✅ Արդյունք
✔ Տեսողության զգալի բարելավում
✔ Ակնոցներից/լինզաներից ազատում
✔ Արագ և անվտանգ գործընթաց
Հաճախ տրվող հարցեր
Ցավոտ է արդյո՞ք լազերային կորեկցիայի գործընթացը
Ոչ, վիրահատությունն անցնում է անցավ: Մինչ միջամտությունը սկսելը, աչքի մեջ կաթեցվում են տեղային անզգայացնող կաթիլներ, որոնք լիովին թմրեցնում են աչքի մակերևույթը: Վիրահատության ընթացքում դուք կարող եք զգալ միայն թեթևակի սեղմում կամ հպում, բայց ոչ ցավ: Անհանգստությունը կարող է ի հայտ գալ վիրահատությունից մի քանի ժամ անց (արցունքահոսություն, օտար մարմնի զգացողություն), որն անցնում է շատ արագ:
Որքա՞ն ժամանակ է տևում վիրահատությունը և ե՞րբ կարող եմ տուն գնալ
Լազերի անմիջական ազդեցությունը յուրաքանչյուր աչքի վրա տևում է ընդամենը մի քանի վայրկյան (սովորաբար 10-30 վայրկյան՝ կախված դիոպտրիաներից): Ընդհանուր առմամբ, վիրահատարանում դուք կանցկացնեք մոտ 10-15 րոպե: Սա ամբուլատոր միջամտություն է, ինչը նշանակում է, որ վիրահատությունից 30-40 րոպե անց, հետվիրահատական զննումից հետո, դուք կարող եք գնալ տուն:
Արդյո՞ք տեսողության բարելավումը մշտական է լինելու
Այո, լազերային կորեկցիայի արդյունքում եղջերաթաղանթի ձևի փոփոխությունը մշտական է: Սակայն կարևոր է հիշել, որ լազերը չի կանխում տարիքային փոփոխությունները (օրինակ՝ պրեսբիոպիան կամ կատարակտը), որոնք կարող են զարգանալ 40-45 տարեկանից հետո: Եթե ձեր տեսողությունը կայուն է եղել վերջին մեկ տարվա ընթացքում, ապա լազերային կորեկցիայի արդյունքը կպահպանվի տասնամյակներ:
Ի՞նչ սահմանափակումներ կան վիրահատությունից հետո
Վերականգնման շրջանը բավականին արագ է, բայց կան որոշ կանոններ.
Առաջին 1 շաբաթը չի կարելի տրորել աչքերը և թույլ տալ օճառաջրի կամ շամպունի ներթափանցում:
2 շաբաթ պետք է խուսափել լողավազաններից, սաունաներից և բաց ջրամբարներից:
1 ամիս խորհուրդ է տրվում զերծ մնալ կոնտակտային և ծանր ֆիզիկական սպորտաձևերից: Համակարգչով կամ հեռախոսով աշխատանքը սովորաբար թույլատրվում է արդեն հաջորդ օրվանից՝ կարճատև ընդմիջումներով:
Կարո՞ղ եմ երկու աչքը միասին վիրահատել
Այո, դեպքերի 95%-ում լազերային կորեկցիան կատարվում է երկու աչքի վրա նույն օրը: Դա թույլ է տալիս ուղեղին ավելի արագ հարմարվել նոր տեսողությանը և կրճատում է վերականգնման ընդհանուր ժամանակը: Եթե կան բժշկական հատուկ ցուցումներ, բժիշկը կարող է առաջարկել վիրահատել աչքերը որոշակի ընդմիջումով, սակայն ստանդարտ պրակտիկայում դա նույնօրյա միջամտություն է:
Նարեկ Միքայելյան
Ակնաբույժ - ակնավիրաբույժ
Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:
Գրանցվել հիմա