Ի՞նչու կատարել կատարակտի վիրահատությունը ինձ մոտ
Ի՞նչ է կատարակտը
Կատարակտը աչքի բնական ոսպնյակի մթագնումն է, որը սովորաբար թափանցիկ է լինում: Կատարակտ ունեցող մարդկանց համար մթագնած ոսպնյակով տեսնելը նման է եղյամով պատված կամ կեղտոտ ապակու միջով նայելուն: Կատարակտով պայմանավորված «ամպամած» տեսողությունը կարող է դժվարացնել ընթերցանությունը, մեքենա վարելը գիշերային ժամերին կամ գույների ճիշտ ընկալումը:
Կատարակտը հիմնականում զարգանում է դանդաղ և վաղ փուլերում չի խաթարում տեսողությունը: Սակայն ժամանակի ընթացքում այն անխուսափելիորեն սկսում է ազդել տեսողության որակի վրա:
Սկզբնական շրջանում ակնոցները և վառ լուսավորությունը կարող են օգնել հաղթահարել կատարակտի առաջացրած դժվարությունները: Բայց եթե տեսողության վատթարացումը խանգարում է ձեր առօրյա գործունեությանը, կարող է անհրաժեշտ լինել կատարակտի վիրահատություն: Բարեբախտաբար, կատարակտի վիրահատությունը անվտանգ և արդյունավետ միջամտություն է:
Ինչպես է տեսնում բուժառուն կատարակտով և առանց կատարակտի
Տեսողության վերականգնման 3 պարզ քայլ
Բժշկությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև մեծագույն պատասխանատվություն: Աշխատանքային ավելի քան 18 տարիների ընթացքում, վերապատրաստվելով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր կլինիկաներում, ես ձեռք եմ բերել փորձ, որն այսօր ծառայում է իմ բուժառուների առողջությանը:
Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որն առաջանում է տեսողական խնդիրների դեպքում, այդ իսկ պատճառով իմ աշխատանքում առաջնային եմ համարում վստահության մթնոլորտը: Երաշխավորում եմ բարձրակարգ բժշկական օգնություն՝ հիմնված անկեղծության, մարդկային վերաբերմունքի և մասնագիտական էթիկայի վրա:
Վիրահատությունից հետո սկսվում է վերականգնողական շրջանը, որը սովորաբար տևում է 2-3 շաբաթ: Այս ընթացքում անհրաժեշտ է աչքի մեջ կատեցնել բժշկի կողմից նշանակված հատուկ կաթիլները:
Լիարժեք և անվտանգ արդյունքի համար խիստ անհրաժեշտ է հետևել այս ցուցումներին.
🛡️ Առաջին օրը. Պաշտպանեք աչքը ցանկացած արտաքին ազդեցությունից՝ կրելով հատուկ արևային ակնոց կամ պաշտպանիչ վիրակապ:
🏋️ Մեկ ամսվա ընթացքում. Բացառեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտային մարզումները և ծանրություն բարձրացնելը:
🚫 Արգելվում է. Խստիվ արգելվում է տրորել, քորել կամ որևէ կերպ ճնշում գործադրել վիրահատված աչքի վրա:
💧 Ջրային սահմանափակումներ. Մեկ ամսով հրաժարվեք շոգեբաղնիք (սաունա), պարիլկա և լողավազան հաճախելուց:
Կատարակտի հեռացումից հետո անհրաժեշտության դեպքում նշանակվում են ակնոցներ, որոնց ճիշտ ընտրությունը պետք է վստահել բացառապես Ձեր ակնաբույժին: Աչքի կառուցվածքների լիարժեք և վերջնական վերականգնումը վիրահատությունից հետո հնարավոր է 3-6 ամսվա ընթացքում: