Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Ծառայություններ

Լազերային կորեկցիայի մեթոդները

Տեսողության շտկման Ֆեմտո Լասիկ (Femto LASIK) մեթոդը
Աշխարհում ամենատարածված և պահանջված լազերային շտկման մեթոդը: Այսօրվա դրությամբ Ֆեմտո Լասիկը համարվում է տեսողության լազերային շտկման ամենաանվտանգ, ճշգրիտ և կանխատեսելի մեթոդը։
Ի տարբերություն ստանդարտ մեթոդների, այստեղ եղջերաթաղանթի լաթը (flap) ձևավորվում է ոչ թե մեխանիկական սայրի (միկրոկերատոմի), այլ բարձր տեխնոլոգիական ֆեմտովայրկյանային լազերի միջոցով։

Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա
Մեթոդի առավելությունները
Femto LASIK-ը տեսողության լազերային շտկման առավել խնայող մեթոդ է, որն ամբողջությամբ իրականացվում է լազերային սարքավորումների միջոցով: Իրականացման տեխնոլոգիայով այն նման է LASIK մեթոդին, սակայն ունի մի շարք էական առավելություններ.
  • Լազերային շտկման «Ոսկե ստանդարտ». արագ, ճշգրիտ և անվտանգ:
  • Կարճ տևողություն. վիրահատության միջին տևողությունը կազմում է ընդամենը 15 րոպե:
  • Լուծում բարդ դեպքերի համար. կիրառվում է այնտեղ, որտեղ LASIK / Super LASIK մեթոդներն անզոր են (բարակ, տափակ կամ սուր եղջերաթաղանթ, աստիգմատիզմի կամ հեռատեսության բարձր աստիճաններ):
  • Առավելագույն անվտանգություն. վիրահատության ընթացքում և հետվիրահատական շրջանում բարդությունների ռիսկը հասցված է նվազագույնի, քանի որ գործընթացը բոլոր փուլերում վերահսկվում է լազերի միջոցով:
  • Նվազագույն միջամտություն. եղջերաթաղանթի հյուսվածքների վնասումը նվազագույն է՝ շնորհիվ ֆեմտոլազերով կատարվող առավել նուրբ և բարակ շերտի ձևավորման:
  • Առանց վիրաբուժական սայրի. ոչ մի մեխանիկական կամ կտրող գործիք: Օգտագործվում է երկու տեսակի լազեր՝ ֆեմտովայրկյանային և էքսիմերային:
  • Արագ վերականգնում. ապաքինման նվազագույն ժամկետներ և կայուն արդյունք:
  • Անհատականացված ճշգրտություն. ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս նախապես սահմանել ձևավորվող լաթի (flap) ամենանուրբ պարամետրերը (հաստություն, ձև, դիրք, չափս, կտրվածքի անկյուն, խորություն և այլն)՝ համապատասխանեցնելով դրանք պացիենտի աչքի անատոմիական առանձնահատկություններին: Սա գործնականում անհնար է LASIK / Super LASIK մեթոդների դեպքում:

Տեսողության շտկման Սուպեր Լասիկ (Super LASIK) մեթոդը
Սուպեր Լասիկը տեսողության վերականգնման համալիր մեթոդ է, որն իրականացվում է մեխանիկական միկրոկերատոմի և էքսիմերային լազերի համակցմամբ: Այս մեթոդի գլխավոր առանձնահատկությունը եղջերաթաղանթի մշակման անհատականացված ծրագիրն է: Այն հաշվի է առնում եղջերաթաղանթի բոլոր անատոմիական անհարթությունները, ինչը թույլ է տալիս ստեղծել օպտիկական իդեալական մակերես:
Այս մեթոդը կիրառվում է հատուկ բժշկական ցուցումների դեպքում և ապահովում է տեսողության բարձր որակ ու հստակություն նույնիսկ բարդ դեպքերում:

Ինչո՞վ է այն տարբերվում սովորական LASIK-ից.
  • Անհատական մոտեցում (Custom Vue/Wavefront). Եթե ստանդարտ LASIK-ը շտկում է միայն ընդհանուր դիոպտրիաները, ապա Սուպեր Լասիկը «հղկում» է եղջերաթաղանթի մակերեսը՝ հիմնվելով Ձեր աչքի եզակի «քարտեզի» վրա:
  • Տեսողության որակը. Այն թույլ է տալիս հասնել ավելի բարձր հստակության, լավացնել գիշերային տեսողությունը և նվազեցնել լուսային շողերի (glare) առկայությունը:

Տեսողության շտկման ՖՌԿ (PRK) մեթոդը
ՖՌԿ-ն (ֆոտոռեֆրակտիվ քերատէկտոմիա) տեսողության վերականգնման մեթոդ է, որի ժամանակ էքսիմերային լազերի միջոցով հեռացվում է եղջերաթաղանթի էպիթելային շերտը և մոդելավորվում է դրա նոր ձևը՝ առանց լաթի (flap) ձևավորման:
Այս մեթոդը հատկապես պահանջված է բարակ եղջերաթաղանթ ունեցող պացիենտների բուժման համար, սակայն այն բնութագրվում է հյուսվածքների ապաքինման առավել ցավոտ, տևական և բարդ գործընթացով, ինչը պահանջում է հատուկ կաթիլների օգտագործում և պաշտպանիչ կոնտակտային լինզաների կրում հետվիրահատական շրջանում:

Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
Գրանցվել WhatsApp