Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Ուղեցույց բուժառուի համար

Ծառայություններ

Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա
Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ բժիշկները խորհուրդ չեն տալիս կրել կոնտակտային լինզաներ. անհրաժեշտ է անցնել ակնոցի: Լազերային շտկումը կատարվում է մեկ օրում, սակայն մինչ այդ պահանջվում է տեսողության օրգանների մանրակրկիտ ախտորոշում:
Բժիշկը պետք է համոզվի, որ ձեր տեսողությունը կայուն վիճակում է. եթե վատացումը պրոգրեսիվող է (շարունակական), վիրահատությունը ստիպված կլինեք հետաձգել:
Սահմանափակումներ և կարծրատիպեր.
  • Հղիություն և կրծքով կերակրում. Վիրահատությունը չի թույլատրվում հղի կանանց և կերակրող մայրերին:
  • Չծննդաբերած կանայք. Հակառակ տարածված թյուր կարծիքի՝ չծննդաբերած կանանց կարելի է կատարել լազերային շտկում: Չկան գիտական հետազոտություններ, որոնք հաստատում են կապը լազերային շտկման և ծննդաբերությունից հետո տեսողության վատացման միջև:
Վիրահատությունը տևում է առավելագույնը 10 րոպե՝ երկու աչքի համար: Միջամտությունից հետո անհրաժեշտ է մնալ կլինիկայում 30-40 րոպե՝ մասնագետների հսկողության տակ: Եթե ամեն ինչ կարգին է, դուք կարող եք անմիջապես տուն գնալ:
Պատրաստ եղեք, որ վիրահատությունից հետո առաջին ժամերին կարող եք զգալ անհարմարություն աչքերում, արցունքահոսություն, թեթև մրմուռ կամ ծակոցներ: Սրանք վիրահատության բնական հետևանքներ են, որոնք սովորաբար անցնում են 3-4 ժամվա ընթացքում:
Վերականգնման փուլերը.
  • Առաջին ժամերին. Տեսողությունը կարող է լինել ոչ հստակ կամ լղոզված, սակայն այդ զգացողությունն անցնում է մեկ օրվա ընթացքում:
  • Հաջորդ օրը. Բժիշկը նշանակում է ստուգողական զննում՝ արդյունքը գնահատելու համար:
  • 2-3 օր անց. Տեսողությունը վերականգնվում է, և պացիենտը կարող է վերադառնալ աշխատանքի:
  • 10 օր անց. Բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 10 օրով, որպեսզի օրգանիզմը լիարժեք վերականգնվի:
  • Բացարձակ հակացուցումներ
  • Հարաբերական հակացուցումներ
Լազերային շտկումն առավելագույնս հարմարավետ և արդյունավետ միջամտություն է: Սակայն դա չի նշանակում, որ այլևս պետք չէ հետևել աչքերի առողջությանը: Ընդհակառակը, պացիենտը պետք է ամեն տարի այցելի ակնաբույժի՝ կանխարգելիչ զննման: Դա անհրաժեշտ է տարիքային փոփոխությունները կամ շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը ժամանակին հայտնաբերելու և տեսողության պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
Գրանցվել WhatsApp