Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Բուժում «Էյլեա» (Eylea) դեղամիջոցով

«Էյլեա» (աֆլիբերցեպտ) դեղամիջոցով բուժումը ներկայումս հանդիսանում է ցանցաթաղանթի ծանր անոթային ախտահարումների դեմ պայքարի ամենաարդյունավետ և առաջատար մեթոդներից մեկը:

Ինչպե՞ս է ազդում դեղամիջոցը

«Էյլեա»-ն հանդիսանում է Anti-VEGF դեղամիջոց: Այն բլոկավորում է աչքի ներսում անոթային էնդոթելային աճի գործոնը (VEGF) և պլացենտար աճի գործոնը (PlGF): Սրա շնորհիվ՝
  • Կանգնում է ախտաբանական (թույլ և դեֆորմացված) նոր անոթների աճը,
  • Նվազում է հեղուկի և արյան արտահոսքը ցանցաթաղանթի շերտերի մեջ,
  • Նկատելիորեն ներծծվում և անհետանում է մակուլյար այտուցը:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Բուժման սխեման (կուրսը)

Բուժման ընթացքն ու ներարկումների քանակը նշանակվում են անհատական՝ ակնաբույժի կողմից, սակայն ստանդարտ կլինիկական սխեման սովորաբար ներառում է.
  • Մեկնարկային (հագեցնող) փուլ. Կատարվում է 3 ներարկում՝ յուրաքանչյուր ամիս 1 անգամ հաճախականությամբ (1-ական ամիս ընդմիջումներով):
  • Պահպանողական փուլ. Մեկնարկային փուլից հետո ներարկումների միջև ընդմիջումը երկարացվում է՝ դառնալով 2 ամիսը մեկ անգամ:
  • Հետագա հսկողություն. Հետագայում, կախված տեսողության կայունացման արդյունքներից և ՕԿՏ (OCT) հետազոտության տվյալներից, բժիշկը կարող է էլ ավելի երկարացնել ներարկումների միջև ընկած ժամանակահատվածը (ըստ «Treat and Extend» կամ «Բուժել և երկարացնել» միջազգային մոտեցման):

Ի՞նչ արդյունք է տալիս բուժումը

«Էյլեա» դեղամիջոցի գլխավոր նպատակը հիվանդության առաջխաղացման կանգնեցումն ու տեսողության հետագա կորստի կանխումն է: Պացիենտների մեծամասնության մոտ նկատվում է տեսողության զգալի կայունացում, իսկ շատ դեպքերում՝ նաև տեսողության սրության և որակի ակնառու բարելավում:

Ներակնային ներարկումների համար կիրառվող դեղամիջոցները մեր կլինիկայում

Էյլեա (Eylea)

Էյլեա (Eylea)

Ակնաբուժության մեջ լայնորեն կիրառվող ամենաարդյունավետ դեղամիջոցներից է, որը նախատեսված է տարիքային մակուլոդիստրոֆիայի խոնավ ձևի բուժման համար: Դեղամիջոցի հիմնական հատկությունը ցանցաթաղանթում ախտաբանական նոր անոթների աճի կանգնեցումն ու պացիենտի տեսողական ֆունկցիաների պահպանումն է: Որոշ դեպքերում հաջողվում է հասնել նաև տեսողության որակի զգալի բարելավման:

Ավելին
Վիզկյու (Beovu / Vyskju)

Վիզկյու (Beovu / Vyskju)

Ժամանակակից դեղամիջոց է, որը կիրառվում է տարիքային մակուլյար դեգեներացիայի նեովասկուլյար (խոնավ) ձևի բուժման համար: Դեղամիջոցն օժտված է բարձր ակտիվությամբ. այն ճնշում է ախտաբանական անոթների աճը և նվազեցնում ցանցաթաղանթի այտուցը՝ նպաստելով պացիենտի տեսողության կայունացմանը։

Ավելին
Օզուրդեքս (Ozurdex)

Օզուրդեքս (Ozurdex)

Դեղամիջոցը նախատեսված է ցանցաթաղանթի կենտրոնական երակի կամ դրա թրոմբոզի (օկլյուզիայի) հետևանքով առաջացած մակուլյար այտուցի վերացման համար: Այս դեղամիջոցի առավելություններից են՝ ներարկման անցավ լինելը, տևական թերապևտիկ ազդեցությունը և ապակենման մարմնի խոռոչում իմպլանտի երկարատև (պրոլոնգացված) գտնվելն ու ազդելը:

Ավելին
Ավաստին (Avastin / Bevacizumab)

Ավաստին (Avastin / Bevacizumab)

Ակնաբուժական պրակտիկայում լայնորեն կիրառվող արդյունավետ Anti-VEGF դեղամիջոցներից է, որն օգտագործվում է ցանցաթաղանթի անոթային տարբեր ախտահարումների՝ դիաբետիկ ռետինոպաթիայի, մակուլյար այտուցի և տարիքային մակուլոդիստրոֆիայի խոնավ ձևի բուժման համար: Այն արդյունավետորեն ճնշում է անոթների բազմացումը խթանող գործոնները, նվազեցնում հեղուկի արտահոսքն ու այտուցը՝ կանխելով տեսողության հետագա կորուստը:

Ավելին

Բուժման սխեման (կուրսը)

Միջամտության իրականացման տեխնիկան

Պացիենտը պառկում է բժշկական մահճակալին: Անզգայացնող աչքի կաթիլները լիովին բավարար են միջամտության ընթացքում անհարմարավետության զգացումը վերացնելու համար: Ակնաբույժ-վիրաբույժը հատուկ կոպալայնիչով ֆիքսում է կոպերը, ինչը թույլ է տալիս բացառել թարթումը դեղամիջոցի ներմուծման ժամանակ: Այնուհետև, գերբարակ ասեղի օգնությամբ, դեղամիջոցը ներարկվում է ապակենման մարմնի խոռոչ: Ներարկման պահին պացիենտը կարող է զգալ թեթև ճնշում կամ ծանրության զգացողություն, որոնք անհետանում են մի քանի րոպե անց:
Միջամտությունը տևում է միջինում 15-20 րոպե: Դեղանյութի ներմուծումից հետո ասեղը հեռացվում է աչքի խոռոչից, և հանվում է կոպալայնիչը: Հակաբիոտիկներով կանխարգելիչ բուժումը նշանակվում է ակնաբույժի հայեցողությամբ:
Ներակնային ճնշման առաջնային մոնիթորինգն (ստուգումը) իրականացվում է դեղամիջոցի ներարկումից անմիջապես հետո, այնուհետև՝ 7-10 րոպե անց: Եթե ճնշման բնականոն նվազում չի նկատվում, կիրառվում են հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) միջոցներ: Հերթական զննումից և ընդհանուր վիճակի կայունացումից հետո պացիենտը կարող է վերադառնալ տուն:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից (միջամտությունից) առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp