Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Պտերիգիում (մսամոլ)

Պտերիգիումը (մսամոլը) շաղկապենու (աչքի լորձաթաղանթի) անոթներից և շարակցական հյուսվածքից կազմված կարմրավուն-սպիտակավուն թաղանթ է, որը ժամանակի ընթացքում աճում է դեպի եղջերաթաղանթ։ Տարածվելով դեպի կենտրոնական հատվածներ՝ այն կարող է փակել տեսողության օպտիկական գոտին՝ առաջացնելով անհարմարավետություն, «օտար մարմնի» զգացողություն և էսթետիկ խնդիրներ։ Ավելի ուշ փուլերում պտերիգիումը կարող է էապես վատթարացնել տեսողությունը՝ ընդհուպ մինչև տեսողության լուրջ կորուստ։<

Պտերիգիումի աստիճանները

Ըստ եղջերաթաղանթի վրա տարածման չափի՝ տարբերում են պտերիգիումի հինգ աստիճան. I աստիճանի դեպքում (սկզբնական)  գոյացության գլխիկը միայն մոտենում է կամ հասնում է լիմբին (եղջերաթաղանթի եզրագծին)՝ առանց եղջերաթաղանթի վրա տարածվելու և տեսողության վրա ազդելու։ V աստիճանի (ծանր) դեպքում, ամենաբարդ դեպքն է, երբ գոյացությունը լիովին փակում է օպտիկական գոտին և բիբը, ինչի հետևանքով տեսողությունը կարող է նվազել մինչև 0,1 և ավելի ցածր մակարդակի։
Պտերիգիումի ( մսամոլի ) հեռացում

Պտերիգիումի ախտանշանները

Պտերիգիումը շաղկապենու անոթներից և շարակցական հյուսվածքից կազմված կարմրավուն-սպիտակավուն թաղանթ է, որը ժամանակի ընթացքում աճում է դեպի եղջերաթաղանթ։ Տարածվելով դեպի կենտրոնական հատվածներ՝ այն կարող է փակել տեսողության օպտիկական գոտին՝ առաջացնելով անհարմարավետություն, «օտար մարմնի» զգացողություն և էսթետիկ խնդիրներ։ Ավելի ուշ փուլերում պտերիգիումը կարող է էապես վատթարացնել տեսողությունը՝ ընդհուպ մինչև տեսողության լուրջ կորուստ։
Հիմնական ախտանշանները.
  • Այրոցի զգացում և քոր
  • Տեսողության վատթարացում
  • Աչքի չորություն
  • «Օտար մարմնի» զգացողություն
  • Կարմրություն և գրգռվածություն
  • Արցունքահոսություն
Հիվանդության նշանները նկատելուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել ակնաբույժի։

Պտերիգիումի (մսամոլի) պատճառները

Ռիսկային խմբում են գտնվում չոր և շոգ կլիմա ունեցող երկրների 40-ն անց բնակիչները, ինչպես նաև գյուղատնտեսության և շինարարության ոլորտում աշխատող անձինք։ Հիվանդությունը հրահրվում է աչքի շարակցական հյուսվածքի վրա հետևյալ գործոնների երկարատև ազդեցությամբ.
  • Օրական հինգ ժամից ավելի բացօթյա գտնվելը։
  • Ինֆրակարմիր ճառագայթումը։
  • Փոշոտ տարածքներում երկարատև գտնվելը։
  • Ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթումը։
Վերոնշյալ բոլոր գործոնները մեծացնում են շարակցական հյուսվածքի բորբոքային պրոցեսների զարգացման ռիսկը, որոնք պատշաճ բուժման բացակայության դեպքում դառնում են խրոնիկական։
Ավելին՝ վերջին շրջանում ռիսկային խմբում սկսել են ներառվել նաև այն պացիենտները, որոնց մասնագիտական գործունեությունը կապված է համակարգչի մոնիտորի առջև երկար ժամանակ անցկացնելու հետ։ Նրանք հաճախ տառապում են «չոր աչքի» համախտանիշից, որը նույնպես պտերիգիումի զարգացման մեխանիզմներից մեկն է։

Պտերիգիումի ախտորոշումը

Պաթոլոգիայի ախտորոշման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ գոյացությունը լավ տեսանելի է։ Կարևոր է ճիշտ նույնականացնել վիճակը, որոշել դրա աստիճանը և տարբերակել հիվանդությունը այլ նմանատիպ հիվանդություններից։
Սովորաբար բժիշկը կատարում է ստանդարտ զննում և պացիենտին տալիս տարբեր հարցեր։ Վիճելի իրավիճակներում կատարվում է կառուցվածքի հետազոտություն ճեղքային լամպի միջոցով, այսինքն՝ բիոմիկրոսկոպիա։ Երբեմն բարդ դեպքերում կատարվում է աչքի առաջային հատվածի օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (ՕԿՏ) և կերատոտոպոգրաֆիա։ Ախտորոշիչ այս գործընթացները թույլ են տալիս գնահատել պտերիգիումի չափը, դրա զարգացման աստիճանը և աչքի կառուցվածքների մեջ ներաճելու խորությունը։
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Պտերիգիումի բուժման մեթոդները

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp