Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Դակրիոցիստիտ

Դակրիոցիստիտ

Դակրիոցիստիտ

Դակրիոցիստիտը արցունքապարկի բորբոքում է։ Այն կարող է ունենալ սուր կամ խրոնիկական ընթացք։

Սուր դակրիոցիստիտը արտահայտվում է կոպերի միջային անկյան շրջանում, արցունքապարկի պրոյեկցիայով մաշկի կարմրությամբ, այտուցով և ցավոտությամբ: Երբեմն այտուցվում է դեմքի համապատասխան կեսը: Կարող է զարգանալ նաև արցունքապարկի աբսցես: Բուժումը իրականացվում է կոնսերվատիվ եղանակով: Եթե հիվանդի մոտ զարգացել է արցունքապարկի աբսցես, ապա նախ կատարվում է աբսցեսի հատում: Հակաբորբոքային բուժման ֆոնի վրա, երբ սուր դակրիոցիստիտը դառնում է խրոնիկական, հիվանդը ենթարկվում է վիրահատական բուժման` դակրիոցիստոռինոստոմիայի:

 Խրոնիկ դակրոիոցիստիտը արտահայտվում է արցունքահոսությամբ և թարախային արտադրությամբ: Արցունքապարկը սեղմելիս կարող է արցունքային կետիկներից լինել լորձա-թարախային արտադրություն: Կարող է զարգանալ որպես դիմածնոտային վիրահատության բարդություն: Եթե մեծահասակ հիվանդի մոտ ախտորոշվել է խրոնիկ դակրիոցիստիտ, ապա միակ բուժումը դակրիոցիստոռինոստոմիան է: Մեծահասակի դակրիոցիստիտը չի կարելի բուժել զոնդաժների օգնությամբ: Վեջինս միայն տրավմատիկ գործողություն է և չի վերացնում ուղու խցանումը:

 Խորհրդատվության համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել 093 533080 հեռախոսահամարով:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp