Ապրեք առանց սահմանափակումների
Նարեկ Միքայելյան Ակնաբույժ-ակնավիրաբույժ
Կատարակտի բուժում, կարճատեսության շտկում և տեսողության լիարժեք հետազոտում։
Ժամանակակից տեխնոլոգիաներ՝ հանուն Ձեր առողջ հայացքի
Հստակություն, Հարմարավետություն
Հստակ տեսողություն, առողջ աչքեր
Ձեր աչքերի առողջությունը մեր առաջնահերթությունն է։ Մասնագիտական հոգատարություն, նորարարական լուծումներ
Անվճար վիրահատություններ
կատարակտի վիրահատություն 65+ / հաշմանդամ / սոցանապահով
ՀՀ առողջապահության նախարարության ծրագրով՝ 65+ տարիքային խմբի անձանց համար կատարակտի հեռացումը և ոսպնյակի տեղադրումն իրականացվում է անվճար հիմունքներով:

Աչքի առողջության ինստիտուտ
Երեքշաբթի, Չորեքշաբթի
Բագրևանդ 8/1

Երևան Բժշկագիտական Կենտրոն
Երկուշաբթի , Ուրբաթ
Ներսիսյան 9

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Հինգշաբթի
Գյուրջյան 10
Թեժ առաջարկներ
Ակնաբույժ Նարեկ Միքայելյան
Բժշկությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև մեծագույն պատասխանատվություն: Աշխատանքային ավելի քան 18 տարիների ընթացքում, վերապատրաստվելով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր կլինիկաներում, ես ձեռք եմ բերել փորձ, որն այսօր ծառայում է իմ բուժառուների առողջությանը:
Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որն առաջանում է տեսողական խնդիրների դեպքում, այդ իսկ պատճառով իմ աշխատանքում առաջնային եմ համարում վստահության մթնոլորտը: Երաշխավորում եմ բարձրակարգ բժշկական օգնություն՝ հիմնված անկեղծության, մարդկային վերաբերմունքի և մասնագիտական էթիկայի վրա:
Մեր Բժշկական Ուղղությունները
Ժամանակակից ակնաբուժության ամբողջ սպեկտրը՝ մեկ կառուցվածքային տիրույթում
Տեսողության ստուգում
Ակնաբուժական համալիր հետազոտություն, կերատոտոպոգրաֆիա և տեսողության սրության ճշգրիտ որոշում ժամանակակից համակարգչային սարքավորումներով։
Տեսնել ավելին →Ակնահատակի զննություն
Ցանցաթաղանթի և տեսողական նյարդի մանրակրկիտ դիտարկում ախտաբանությունների վաղ հայտնաբերման համար։
Տեսնել ավելին →Լազերային կորեկցիա
Ակնոցներից և լինզաներից ազատվելու ամենաանվտանգ, արդյունավետ ու արագ մեթոդը։ Տեսողության վերականգնում ընդամենը 10 րոպեում։
Տեսնել ավելին →Կատարակտի վիրահատություն
Մթագնած ոսպնյակի հեռացում ու արհեստական ԻՕԼ (IOL) լինզաների անցավ տեղադրում։
Տեսնել ավելին →Գոյացությունների հեռացում
Կոպերի և աչքի մակերեսային բարորակ նորագոյացությունների նուրբ և էսթետիկ հեռացում։
Տեսնել ավելին →Կոպերի պլաստիկա
Բլեֆարոպլաստիկա՝ հայացքի երիտասարդացում և կոպերի տարիքային խնդիրների շտկում։
Տեսնել ավելին →Արցունքային ուղիներ
Արցունքահոսության և արցունքատար համակարգի բորբոքային հիվանդությունների բուժում։
Տեսնել ավելին →Գլաուկոմայի բուժում
Ներակնային ճնշման մշտական վերահսկողություն և տեսողական նյարդի պահպանում։
Տեսնել ավելին →Ներակնային ներարկումներ
Անվտանգ միջամտություններ (Intravitreal) դեղորայքը անմիջապես թիրախային գոտի հասցնելու համար։
Տեսնել ավելին →Կեռատոկոնուս
Եղջերաթաղանթի կոնաձև փոփոխության կայունացում (Cross-linking) և լինզաների ընտրություն։
Տեսնել ավելին →Յուրաքանչյուր հաջող արդյունք՝ նոր պատմություն է
Ավելի քան 18 տարվա փորձը և հազարավոր բուժառուների վստահությունը ձևավորել են իմ աշխատանքի հիմնական արժեքը՝ ապահովել բարձրակարգ բուժում և կայուն արդյունքներ։
Ինչու ընտրել ինձ
- Փորձ և հմտություն – 18+ տարվա պրակտիկա և հազարավոր վիրահատություններ
- Ժամանակակից տեխնոլոգիաներ – կիրառվում են նորագույն մեթոդներ
- Անհատական մոտեցում – յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին և մանրակրկիտ
- Անվտանգություն և ճշգրտություն – առաջնայինը ձեր աչքերի առողջությունն է
Որո՞նք են լազերային շտկման հիմնական սահմանափակումները:
Տարիքային սահմանափակումներ. Միջամտությունը խորհուրդ չի տրվում իրականացնել 18 տարեկանից ցածր և 40-45 տարեկանից բարձր անձանց:
Եղջերաթաղանթի վիճակով պայմանավորված հակացուցումներ. Եթե թաղանթի հաստությունը նորմայից փոքր է, դա կարող է հիմք հանդիսանալ վիրահատության մերժման համար:
Աչքի որոշակի հիվանդություններ, որոնց դեպքում լազերային շտկումը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է։ Դրանցից են՝ կերատոկոնուսը, եղջերաթաղանթի դիստրոֆիան և «չոր աչքի» համախտանիշը:
Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Տարիքի հետ կարճատեսությունը վերածվում է հեռատեսության:
Իրականություն. Ցավոք, ոչ: Կարճատես աչքերը շարունակում են վատ տեսնել հեռուն, իսկ պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսության) զարգացման հետ մեկտեղ սկսում են վատ տեսնել նաև մոտիկից: Նույնը վերաբերում է նաև ռեֆրակցիայի այլ խանգարումներին. տարիքային հեռատեսությունը «գումարվում է» աստիգմատիզմին և էլ ավելի է բարդացնում առկա հեռատեսությունը (հիպերմետրոպիան):
Անհրաժե՞շտ է արդյոք նախապատրաստվել տեսողության հետազոտությանը:
Տեսողության առավելագույն ճշգրիտ ցուցանիշներ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հանել կոնտակտային լինզաները: Խորհուրդ է տրվում հետազոտության ներկայանալ ակնոցով. մասնավորապես՝ եղջերաթաղանթի հաստության չափումից առաջ անհրաժեշտ է դադարեցնել լինզաների կրումը այցից առնվազն երկու շաբաթ առաջ:
Ախտորոշիչ հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել դեկորատիվ կոսմետիկա: Եթե նախկինում արդեն անցել եք տեսողական համակարգի հետազոտություններ և ունեք համապատասխան արդյունքները, ցանկալի է դրանք վերցնել ձեզ հետ:
Ինչպե՞ս է իրականացվում կատարակտի հեռացման վիրահատությունը:
Կատարակտի վիրահատությունը կատարվում է ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով. միկրովիրահատական կտրվածքի միջոցով բժիշկը հեռացնում է պղտորված բնական ոսպնյակը և տեղադրում արհեստականը:
Միջամտությունը տևում է 10–20 րոպե, իրականացվում է տեղային անզգայացմամբ և չի պահանջում հիվանդանոցային պայմաններում հետագա բուժում (հոսպիտալացում): Արդեն վիրահատության օրը բուժառուն կարող է վերադառնալ տուն:
Արդյո՞ք անվտանգ է տեսողության լազերային շտկումը:
Այո՛, անվտանգ է: Լազերային շտկման ողջ գործընթացն իրականացվում է համակարգչային վերահսկողությամբ: Հատուկ ծրագրի միջոցով նախապես հաշվարկվում և գնահատվում է լազերային ազդեցության ուժգնությունն ու խորությունը: Այսինքն՝ միջամտության ճշգրտությունը կախված չէ մարդկային գործոնից:
Լազերի ներգործությունը սահմանափակված է ըստ խորության. այն որևէ ազդեցություն չի ունենում աչքի ներքին կառուցվածքների վրա՝ աշխատելով բացառապես եղջերաթաղանթի շրջանակներում:
Շնորհակալ եմ ինձ վստահելու համար: Եթե գոհ եք արդյունքից, խնդրում եմ հատկացնել ընդամենը 1 րոպե և թողնել Ձեր կարծիքը՝ սեղմելով ԹՈՂՆԵԼ ԿԱՐԾԻՔ հղումը կամ սկանավորելով QR կոդը: Ձեր փորձը կօգնի այլ բուժառուների՝ կողմնորոշվելու բուժման հարցում։
Հրապարակվել է Google-ում Лилит Мартикян25. սեպտեմբեր, 2025Trustindex-ը հաստատում է, որ վերանայման սկզբնական աղբյուրը Google է: Настоящий профессионал в своём деле спасибо вам большоеՀրապարակվել է Google-ում Yana Gulyan20. օգոստոս, 2024Trustindex-ը հաստատում է, որ վերանայման սկզբնական աղբյուրը Google է: Врач от Бога 👍Հրապարակվել է Google-ում Norayr Hovsepyan5. օգոստոս, 2024Trustindex-ը հաստատում է, որ վերանայման սկզբնական աղբյուրը Google է: Հայաստանի լավագույն ակնաբույժը🤗Հրապարակվել է Google-ում Edgar Amirkhanyan3. օգոստոս, 2024Trustindex-ը հաստատում է, որ վերանայման սկզբնական աղբյուրը Google է: Լավագույն ու հոգատար, պրոֆեսիոնալ ակնաբույժը
