Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Թեժ առաջարկներ

Ակնաբույժի խորհրդատվություն
Կատարակտի անվճար վիրահատություն

Ի՞նչու կատարել կատարակտի վիրահատությունը ինձ մոտ

Ի՞նչ է կատարակտը

Կատարակտը աչքի բնական ոսպնյակի մթագնումն է, որը սովորաբար թափանցիկ է լինում: Կատարակտ ունեցող մարդկանց համար մթագնած ոսպնյակով տեսնելը նման է եղյամով պատված կամ կեղտոտ ապակու միջով նայելուն: Կատարակտով պայմանավորված «ամպամած» տեսողությունը կարող է դժվարացնել ընթերցանությունը, մեքենա վարելը գիշերային ժամերին կամ գույների ճիշտ ընկալումը:
Կատարակտը հիմնականում զարգանում է դանդաղ և վաղ փուլերում չի խաթարում տեսողությունը: Սակայն ժամանակի ընթացքում այն անխուսափելիորեն սկսում է ազդել տեսողության որակի վրա:
Սկզբնական շրջանում ակնոցները և վառ լուսավորությունը կարող են օգնել հաղթահարել կատարակտի առաջացրած դժվարությունները: Բայց եթե տեսողության վատթարացումը խանգարում է ձեր առօրյա գործունեությանը, կարող է անհրաժեշտ լինել կատարակտի վիրահատություն: Բարեբախտաբար, կատարակտի վիրահատությունը  անվտանգ և արդյունավետ միջամտություն է:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ինչպես է տեսնում բուժառուն կատարակտով և առանց կատարակտի

Տեսողության վերականգնման 3 պարզ քայլ

Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Բժշկությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև մեծագույն պատասխանատվություն: Աշխատանքային ավելի քան 18 տարիների ընթացքում, վերապատրաստվելով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր կլինիկաներում, ես ձեռք եմ բերել փորձ, որն այսօր ծառայում է իմ բուժառուների առողջությանը:
Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որն առաջանում է տեսողական խնդիրների դեպքում, այդ իսկ պատճառով իմ աշխատանքում առաջնային եմ համարում վստահության մթնոլորտը: Երաշխավորում եմ բարձրակարգ բժշկական օգնություն՝ հիմնված անկեղծության, մարդկային վերաբերմունքի և մասնագիտական էթիկայի վրա:
Կատարակտի բուժում, կարճատեսության և աստիգմատիզմի լազերային բուժում

🏥 Հետվիրահատական շրջան և խնամք

Վիրահատությունից հետո սկսվում է վերականգնողական շրջանը, որը սովորաբար տևում է 2-3 շաբաթ: Այս ընթացքում անհրաժեշտ է աչքի մեջ կատեցնել բժշկի կողմից նշանակված հատուկ կաթիլները:
  Լիարժեք և անվտանգ արդյունքի համար խիստ անհրաժեշտ է հետևել այս ցուցումներին.
 🛡️ Առաջին օրը. Պաշտպանեք աչքը ցանկացած արտաքին ազդեցությունից՝ կրելով հատուկ արևային ակնոց կամ պաշտպանիչ վիրակապ:
 🏋️ Մեկ ամսվա ընթացքում. Բացառեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտային մարզումները և ծանրություն բարձրացնելը:
 🚫 Արգելվում է. Խստիվ արգելվում է տրորել, քորել կամ որևէ կերպ ճնշում գործադրել վիրահատված աչքի վրա:
 💧 Ջրային սահմանափակումներ. Մեկ ամսով հրաժարվեք շոգեբաղնիք (սաունա), պարիլկա և լողավազան հաճախելուց:
  Կատարակտի հեռացումից հետո անհրաժեշտության դեպքում նշանակվում են ակնոցներ, որոնց ճիշտ ընտրությունը պետք է վստահել բացառապես Ձեր ակնաբույժին: Աչքի կառուցվածքների լիարժեք և վերջնական վերականգնումը վիրահատությունից հետո հնարավոր է 3-6 ամսվա ընթացքում:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Կատարակտը աչքի բնական ոսպնյակի պղտորումն է, որն ամենից հաճախ զարգանում է տարիքի հետ համատեղ: Կատարակտի առաջացման հիմնական պատճառներն են՝ տարիքային փոփոխությունները, շաքարային դիաբետը, աչքի վնասվածքները, ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը և ժառանգական նախատրամադրվածությունը (բնածին կատարակտ):
Այն կարող է զարգանալ նաև աչքի այլ հիվանդությունների ֆոնին: Անկախ առաջացման պատճառից, մեր կլինիկայում բարձր մակարդակով իրականացվում են կատարակտի բուժման վիրահատություններ՝ ոսպնյակի փոխարինմամբ:
Կատարակտի հեռացման վիրահատության նախապատրաստումը ներառում է ակնաբույժի խորհրդատվություն, տեսողության համակարգչային ախտորոշում և արհեստական ոսպնյակի (ներակնային լինզայի) անհատական ընտրություն։
Վիրահատությունից առաջ խորհուրդ է տրվում.
  • 🧪 Հանձնել բոլոր անհրաժեշտ նախավիրահատական անալիզները։
  • 🏋️ Բացառել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
  • 🍷 Հրաժարվել ալկոհոլի օգտագործումից և խստորեն հետևել բժշկի մյուս բոլոր ցուցումներին։
Կլինիկա այցելելու օրը.
  • 🚿 Տանը ընդունեք ցնցուղ և մանրակրկիտ լվացեք գլուխը։
  • 💄 Վիրահատության օրը մի՛ օգտագործեք դեմքի կոսմետիկ միջոցներ կամ օծանելիք։
  • 👟 Ձեզ հետ պարտադիր վերցրեք հարմարավետ հագուստ (մարզահագուստ կամ տնային խալաթ) և մաքուր, հարմար փոխնորդ կոշիկներ (հողաթափեր)։
Ոսպնյակի փոխարինման վիրահատությունից հետո չափազանց կարևոր է հետևել որոշակի սահմանափակումների.
  • 👁️ Չտրորել և չսեղմել աչքը. Խստիվ արգելվում է ցանկացած մեխանիկական ճնշում գործադրել վիրահատված աչքի վրա:
  • 🏋️ Բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և կտրուկ խոնարհումները. Խուսափեք ծանրություն բարձրացնելուց և գլուխը ներքև թեքելուց:
  • 💧 Չհաճախել շոգեբաղնիք, սաունա և լողավազան. Պաշտպանեք աչքը բարձր ջերմաստիճանից, գոլորշուց և վարակված ջրի ներթափանցումից:
  • 💻 Սահմանափակել համակարգչով աշխատանքը. Վիրահատության առաջին օրերին խնայեք տեսողությունը և թույլ մի տվեք աչքերի գերլարում:
  • 💄 Չօգտագործել աչքերի կոսմետիկա. Խնամքի և դիմահարդարման միջոցները կարող են առաջացնել գրգռվածություն կամ բորբոքում:
Այս հանձնարարականների խիստ պահպանումն օգնում է արագացնել հետվիրահատական վերականգնումը և խուսափել հնարավոր բարդություններից:
Կատարակտի վիրահատությունն իրականացվում է ժամանակակից ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով. աննկատելի միկրոկտրվածքի միջով բժիշկը հեռացնում է պղտորված բնական ոսպնյակը և տեղադրում արհեստական ներակնային լինզա։
Միջամտությունը տևում է ընդամենը 10-20 րոպե, անցնում է տեղային (կաթիլային) անզգայացմամբ և չի պահանջում հիվանդանոցային պայմաններում մնալ (հոսպիտալացում)։ Վիրահատության հենց նույն օրը բուժառուն կարող է վերադառնալ տուն։
Կատարակտը կարող է զարգանալ ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքում: Ամենից հաճախ հիվանդությունը հանդիպում է երկու աչքում էլ, սակայն զարգացման տարբեր արագությամբ: Այդ պատճառով վիրահատությունը կարող է իրականացվել փուլ առ փուլ՝ սկզբում մեկ աչքի վրա, այնուհետև՝ մյուս:

ԿԱրծիքներ բուժառուների կողմից

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp