Ներակնային արհեստական ոսպնյակներ (ՆԱՈ). Բարձրորակ Արհեստական ոսպնյակներ Երևանում
Աչքի բնական ոսպնակը թափանցիկ, երկկողմանի ուռուցիկ օպտիկական ոսպնյակ է, որը ֆոկուսացնում է լուսային ճառագայթները ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով հստակ և որակյալ տեսողություն։ Սակայն տարիքային փոփոխությունների, վնասվածքների կամ որոշ հիվանդությունների հետևանքով ոսպնյակը կարող է կորցնել իր թափանցիկությունը։ Սա հանգեցնում է ակնաբուժության մեջ ամենատարածված հիվանդություններից մեկի՝ կատարակտի զարգացմանը։
Այսօր կատարակտի բուժման և լիարժեք տեսողության վերականգնման միակ, անվտանգ և առավել արդյունավետ մեթոդը ֆակոէմուլսիֆիկացիան է (Ուլտրաձայնային կամ Ֆեմտոլազերային եղանակով)։ Վիրահատության ընթացքում մթագնած բնական ոսպնյակը հեռացվում է, և դրա փոխարեն իմպլանտացվում է արհեստական ոսպնյակ՝ ինտրակուլյար ոսպնյակ (ՆԱՈ)։
Ի՞նչ է ներակնային ոսպնյակը (ՆԱՈ) և ինչպե՞ս է այն գործում
Ինտրակուլյար ոսպնյակը (Intraocular Lens – IOL) բարձր տեխնոլոգիական, կենսահամատեղելի նյութից պատրաստված արհեստական ոսպնյակ է, որը տեղադրվում է աչքի ներսում՝ հեռացված բյուրեղիկի տեղում։ Ժամանակակից ՆԱՈ-ները ճկուն են (փափուկ ոսպնյակներ), ինչը թույլ է տալիս վիրաբույժին այն ներարկել հատուկ ինժեկտորի միջոցով՝ ընդամենը 1.8 – 2.2 մմ միկրոկտրվածքով։ Աչքի ներսում ոսպնյակն ինքնուրույն բացվում է և հուսալիորեն ֆիքսվում ոսպնյակային կապսուլայի մեջ։ Այն չի պահանջում կարերի տեղադրում, աննկատ է անզեն աչքով, չի զգացվում պացիենտի կողմից և ծառայում է ողջ կյանքի ընթացքում՝ առանց փոխարինման անհրաժեշտության։
Արհեստական ոսպնյակների տեսակները. Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն
Մեր կլինիկայում յուրաքանչյուր պացիենտի համար ներակնային ոսպնյակի ընտրությունը կատարվում է բացարձակ անհատական մոտեցմամբ՝ հիմնվելով աչքի բարձր ճշգրտության համակարգչային ախտորոշման, պացիենտի ապրելակերպի և մասնագիտական պահանջների վրա։
Ըստ իրենց օպտիկական հատկությունների՝ ժամանակակից արհեստական ոսպնյակները բաժանվում են մի քանի հիմնական խմբերի.
Ե՞րբ են իմպլանտացվում արհեստական ոսպնյակները և ինչպե՞ս են դրանք փոխում կյանքի որակը
Ե՞րբ է անհրաժեշտ արհեստական ոսպնյակի իմպլանտացիան.
Կատարակտի բուժում: Մթագնած և կոշտացած բնական ոսպնյալի հեռացում և փոխարինում թափանցիկ արհեստական ոսպնյակով:
Ռեֆրակցիոն վիրաբուժություն: Տեսողության շտկում բարձր աստիճանի կարճատեսության, հեռատեսության կամ աստիգմատիզմի դեպքում, երբ լազերային կորեկցիան հնարավոր չէ:
Ինչպե՞ս է ընտրվում ներակնային ոսպնյակը (ՆԱՈ)
Կատարակտի հեռացման և տեսողության վերականգնման հաջողված վիրահատության ամենակարևոր գործոններից մեկը ներակնային ոսպնյակի (արհեստական ոսպնյակի) ճիշտ և անհատական ընտրությունն է:
Ժամանակակից ակնաբուժության մեջ առկա է ՆԱՈ-ների հսկայական ընտրություն, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, առավելություններն ու նրբությունները: Միայն փորձառու ակնավիրաբույժը կարող է կատարել ձեր աչքի համար կատարյալ արհեստական ոսպնյակի ընտրությունը:
Ոսպնյակի ընտրության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն դրա արժեքը, այլև մի շարք կարևոր գործոններ.
Օրգանիզմի և աչքի անատոմիական անհատական առանձնահատկությունները,
Պացիենտի մասնագիտությունն ու ամենօրյա զբաղմունքը (օրինակ՝ հաճախակի մեքենա վարել, աշխատանք համակարգչով, ընթերցանություն),
Վիրահատության բժշկական ցուցումները,
Տեսողության որակի վերաբերյալ պացիենտի անձնական սպասելիքներն ու ցանկությունները։
Որպես կանոն, մանրակրկիտ ախտորոշումից հետո բժիշկը պացիենտին առաջարկում է ՆԱՈ-ի մի քանի համապատասխան տարբերակ:
ՆԱՈ-ների կիրառումը ռեֆրակցիոն վիրաբուժության մեջ
Հարկ է նշել, որ ներակնային ոսպնյակները (ՆԱՈ) հաջողությամբ կիրառվում են նաև ռեֆրակցիոն վիրաբուժության մեջ: Բնական ոսպնայկի փոխարինումը արհեստականով իրականացվում է բարձր աստիճանի կարճատեսության (միոպիա) և հեռատեսության (հիպերմետրոպիա) շտկման նպատակով, երբ լազերային կորեկցիան հնարավոր չէ կամ արդյունավետ չէ։
Այս միջամտության հիմնական առավելություններն են.
Արագ վերականգնում. Պացիենտը վերադառնում է իր բնականոն կյանքին կարճ ժամանակում:
Ակնոցներից ազատում. Վիրահատությունից հետո այլևս չի պահանջվում ակնոցների կամ կոնտակտային լինզաների կրում:
Կայուն արդյունք. Բարձրորակ տեսողությունը, որպես կանոն, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:
Պրեմիում դասի ոսպնյակներ և «ՎԱՈՒ-էֆեկտ»
Մեր կլինիկայում իմպլանտացվում են աշխարհի առաջատար և հանրահայտ արտադրողների ինտրակուլյար ոսպնյակներ: Կատարակտի վիրահատության համար կիրառվում են ինչպես ստանդարտ (մոնոֆոկալ), այնպես էլ պրեմիում դասի (մուլտիֆոկալ, EDOF, տորիկ) ոսպնյակներ:
Շնորհիվ պրեմիում դասի օպտիկայի՝ մեզ հաջողվում է ոչ միայն շտկել ուղեկցող աստիգմատիզմը, այլև ապահովել տեսողության բարձր սրություն բոլոր հեռավորությունների վրա (հեռու, մոտիկ և միջանկյալ)։
Մեր պացիենտները նշում են, որ վիրահատությունից հետո իրենց ոչ թե պարզապես վերադարձրել են նախկին տեսողությունը, այլ բառացիորեն «ստեղծել են» նոր, աննախադեպ բարձր որակի տեսողություն: Պրեմիում դասի ոսպնյակների տեղադրումից հետո հաճախ առաջանում է այսպես կոչված «վաու-էֆեկտ» (wow-effect), երբ պացիենտի համար նույնիսկ դժվար է հավատալ, որ կյանքի այդպիսի վառ, հստակ և հարմարավետ որակը նորից հնարավոր է:
ՆԱՈ-ների կիրառումը ռեֆրակցիոն վիրաբուժության մեջ
Աշխարհի առաջատար արտադրողներ: Մենք կիրառում ենք բացառապես սերտիֆիկացված և ժամանակի քննությունն անցած պրեմիում ՆԱՈ-ներ (ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա)։
Անցավ և ամբուլատոր միջամտություն: Վիրահատությունը տևում է ընդամենը 10-15 րոպե, կատարվում է տեղային կաթիլային անզգայացմամբ (առանց ներարկումների և ընդհանուր անզգայացման՝ նարկոզի) և չի պահանջում հոսպիտալացում։
Արագ տեսողական ռեաբիլիտացիա: Շնորհիվ անկար (безшовный) տեխնոլոգիայի՝ պացիենտը սկսում է զգալիորեն ավելի լավ տեսնել հենց վիրահատության հաջորդ օրվանից, իսկ լիարժեք վերականգնումը տևում է ընդամենը մի քանի շաբաթ։