Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Ի՞նչ են ներակնային (ինտրավիտրեալ) ներարկումները

Ներակնային (ինտրավիտրեալ) ներարկումները ակնաբուժական հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդ են, որի ընթացքում դեղամիջոցները ներմուծվում են անմիջապես ապակենման մարմնի մեջ (աչքի ներսում գտնվող ժելեանման նյութ):
Բուժման այս եղանակն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան կաթիլները, քսուքները, ներերակային կամ ներմկանային ներարկումները, քանի որ դեղանյութերն ուղղակիորեն հասնում են աչքի ներքին թաղանթին: Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է առավելագույն թերապևտիկ ազդեցություն, և դեղամիջոցի բուժիչ հատկությունները պահպանվում են տևական ժամանակ:

Ներակնային (ինտրավիտրեալ) ներարկումների տեսակները

Ախտորոշման հիման վրա պացիենտի ապակենման մարմնի խոռոչ կարող են ներարկվել հետևյալ դեղամիջոցները.
  • Անգիոգենեզի ինհիբիտորներ (Anti-VEGF դեղամիջոցներ) – կանխում են ախտաբանական նոր անոթների առաջացումն ու արտահոսքը,
  • Հակաբորբոքային միջոցներ – նվազեցնում են աչքի ներքին կառուցվածքների այտուցներն ու բորբոքումները,
  • Իմունամոդուլատորներ – կարգավորում են իմունային պատասխանը տվյալ հատվածում,
  • Հակասնկային (պրոտիվոմիկոզային) միջոցներ – կիրառվում են աչքի ներսում սնկային ծանր վարակների բուժման համար:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ներակնային ներարկումների համար կիրառվող դեղամիջոցները մեր կլինիկայում

Էյլեա (Eylea)

Էյլեա (Eylea)

Ակնաբուժության մեջ լայնորեն կիրառվող ամենաարդյունավետ դեղամիջոցներից է, որը նախատեսված է տարիքային մակուլոդիստրոֆիայի խոնավ ձևի բուժման համար: Դեղամիջոցի հիմնական հատկությունը ցանցաթաղանթում ախտաբանական նոր անոթների աճի կանգնեցումն ու պացիենտի տեսողական ֆունկցիաների պահպանումն է: Որոշ դեպքերում հաջողվում է հասնել նաև տեսողության որակի զգալի բարելավման:

Ավելին
Վիզկյու (Beovu / Vyskju)

Վիզկյու (Beovu / Vyskju)

Ժամանակակից դեղամիջոց է, որը կիրառվում է տարիքային մակուլյար դեգեներացիայի նեովասկուլյար (խոնավ) ձևի բուժման համար: Դեղամիջոցն օժտված է բարձր ակտիվությամբ. այն ճնշում է ախտաբանական անոթների աճը և նվազեցնում ցանցաթաղանթի այտուցը՝ նպաստելով պացիենտի տեսողության կայունացմանը։

Ավելին
Օզուրդեքս (Ozurdex)

Օզուրդեքս (Ozurdex)

Դեղամիջոցը նախատեսված է ցանցաթաղանթի կենտրոնական երակի կամ դրա թրոմբոզի (օկլյուզիայի) հետևանքով առաջացած մակուլյար այտուցի վերացման համար: Այս դեղամիջոցի առավելություններից են՝ ներարկման անցավ լինելը, տևական թերապևտիկ ազդեցությունը և ապակենման մարմնի խոռոչում իմպլանտի երկարատև (պրոլոնգացված) գտնվելն ու ազդելը:

Ավելին
Ավաստին (Avastin / Bevacizumab)

Ավաստին (Avastin / Bevacizumab)

Ակնաբուժական պրակտիկայում լայնորեն կիրառվող արդյունավետ Anti-VEGF դեղամիջոցներից է, որն օգտագործվում է ցանցաթաղանթի անոթային տարբեր ախտահարումների՝ դիաբետիկ ռետինոպաթիայի, մակուլյար այտուցի և տարիքային մակուլոդիստրոֆիայի խոնավ ձևի բուժման համար: Այն արդյունավետորեն ճնշում է անոթների բազմացումը խթանող գործոնները, նվազեցնում հեղուկի արտահոսքն ու այտուցը՝ կանխելով տեսողության հետագա կորուստը:

Ավելին

Ե՞րբ են անհրաժեշտ ներակնային (ինտրավիտրեալ) ներարկումները

Միջամտության իրականացման տեխնիկան

Պացիենտը պառկում է բժշկական մահճակալին: Անզգայացնող աչքի կաթիլները լիովին բավարար են միջամտության ընթացքում անհարմարավետության զգացումը վերացնելու համար: Ակնաբույժ-վիրաբույժը հատուկ կոպալայնիչով ֆիքսում է կոպերը, ինչը թույլ է տալիս բացառել թարթումը դեղամիջոցի ներմուծման ժամանակ: Այնուհետև, գերբարակ ասեղի օգնությամբ, դեղամիջոցը ներարկվում է ապակենման մարմնի խոռոչ: Ներարկման պահին պացիենտը կարող է զգալ թեթև ճնշում կամ ծանրության զգացողություն, որոնք անհետանում են մի քանի րոպե անց:
Միջամտությունը տևում է միջինում 15-20 րոպե: Դեղանյութի ներմուծումից հետո ասեղը հեռացվում է աչքի խոռոչից, և հանվում է կոպալայնիչը: Հակաբիոտիկներով կանխարգելիչ բուժումը նշանակվում է ակնաբույժի հայեցողությամբ:
Ներակնային ճնշման առաջնային մոնիթորինգն (ստուգումը) իրականացվում է դեղամիջոցի ներարկումից անմիջապես հետո, այնուհետև՝ 7-10 րոպե անց: Եթե ճնշման բնականոն նվազում չի նկատվում, կիրառվում են հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) միջոցներ: Հերթական զննումից և ընդհանուր վիճակի կայունացումից հետո պացիենտը կարող է վերադառնալ տուն:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից (միջամտությունից) առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
WhatsApp